Մոուրինյո. «Խավին, չգիտես ինչու, այնպիսի տեսք էր ընդունում, որ չի ճանաչում ինձ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցավում է, որ «Բարսելոնի» կիսապաշտպան Խավին այդպես էլ չստացավ «Ոսկե գնդակը»: Կատալոնյան թիմում Խավին իր նորամուտը նշել է այն ժամանակ, երբ Մոուրինյոն Լուի վան Գալի օգնականն էր: Խավին առաջիկա ամռանը կհեռանա հարազատ ակումբից և կտեղափոխվի քաթարյան «Ալ-Սադդ»:
«Ես ճանաչում էի նրան, երբ դեռ 16-17 տարեկան էր և մոտենում էր առաջին թիմին,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport.es-ը:- Չգիտեմ, թե ինչու, բայց երբ լրագրողները նրան հարցեր են ուղղել իմ մասին, նա այնպիսի տեսք է ընդունել, որ չի ճանաչում ինձ: Խավին վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն հեռանում է առանց անհատական մրցանակի, չնայած արժանի էր «Ոսկե գնդակին»: