Կասիլյասը գերազանցեց Սուբիսարետայի ռեկորդը
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նոր ռեկորդ է սահմանել՝ դառնալով Իսպանիայի առաջնության պատմության ամենահաղթող ֆուտբոլիստը: «Խետաֆեի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո Իկերի ակտիվում 334 հաղթանակ կա Լա Լիգայում, և նա մեկ հաղթանակով գերազանցում է «Բարսելոնի» լեգենդար դարպասապահ Անդոնի Սուբիսարետային:
Երրորդ տեղում «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն է՝ 327 հաղթանակով:
Ընդհանուր առմամբ՝ Կասիլյասը Պրիմերայում անցկացրել է 510 խաղ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ