«Bild». «Շալկեն» պաշտոնանկ կանի դի Մաթեոյին
Գելզենկիրխենյան ակումբում, ինչպես երևում է, կադրային լուրջ վերակառուցումը շարունակվում է: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ավարտից երկու տուր առաջ ակումբի մենեջմենթը որոշեց խզել պայմանագիրը երկու ֆուտբոլիստների հետ՝ վերջիններիս կողմից իրենց պարտականությունները ոչ պրոֆեսիոնալ կերպով կատարելու պատճառաբանությամբ: Հեռացվեցին Քևին-Պրինս Բոատենգը և Սիդնի Սեմուն: Մարկո Հեգերը, իր հերթին, որոշ ժամանակով զրկվեց առաջին թիմում մարզվելու հնարավորությունից:
Այժմ, հաշվի առնելով այն, որ «Շալկեն» Գերմանիայի առաջնության վերջին տուրում զիջել է «Համբուրգին», ակումբի ղեկավարությունը որոշել է հրաժեշտ տալ նաև գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մաթեոյին: Այս մասին հայտնում է «Bild»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ