ՀՊՏՀ-ն՝ ֆուտզալի Հայաստանի 2014-2015 թթ. չեմպիոն
Մայիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության 4-րդ տուրից հետաձգված «Թալգրիգ»-ՀՊՏՀ հանդիպումը: ՀՊՏՀ-ն հաղթեց 8:3 հաշվով և, վաստակելով 52 միավոր, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի ֆուտզալի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Առաջնությունում մնացել է անցկացնել ընդամենը մեկ՝ 17-րդ տուրից հետաձգված «Գյումրի»-«Թալգրիգ» հանդիպումը, որը տեղի կունենա մայիսի 30-ին: Անկախ այդ հանդիպման արդյունքից, առաջնության արդյունքներով երկրորդ տեղն զբաղեցրեց «Թալգրիգը», «Գյումրին» երրորդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը