Ինձագին ևս մեկ հնարավորություն է ուզում
«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին խնդրել է իրեն ևս մեկ հնարավորություն տալ: Շաբաթ օրը Բեռլուսկոնին նշել է, որ սպասում է, թե երբ «Ռեալը» պաշտոնանկ կանի Անչելոտտիին, որպեսզի պայմանագիր առաջարկի նրան:
«Լսել եմ այդ բառերը,- ասել է Ինձագին «Sky Sport Italia»-ին տված հարցազրույցում:- Բայց նա ինձ ոչինչ չի ասել, բացի այն բանից, որ պարզապես շարունակեմ աշխատել:
Հիանալի կլինի, եթե աշխատանքը «Միլանում» շարունակելու հնարավորություն ստանամ: Եթե ոչ, կարիերան շարունակելու տարբերակներ կփնտրեմ այլ ակումբներում:
Ուղղակի հույս ունեմ, որ կարող եմ մնալ «Միլանում»: Թիմին զարգացման համար առաջարկելու բան ունեմ, իսկ ակումբը միշտ իմ սրտում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան