Մոուրինյո. «Մենք չեմպիոն ենք, որովհետև կատարյալ թիմ ենք»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայում անցկացրած վերջին խաղից հետո գովել է իր թիմին ու խոսել հաջորդ մրցաշրջանի մասին:Ես գիտեմ, որ մեր մրցակիցները հենց այնպես չեն հաշտվի մեր կոչման հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- 3-4 թիմեր ուզում են լինել մեր տեղում: Այնպես որ, հաջորդ տարում մենք պետք է ավելի լավը լինենք:
Հնարավոր է՝ մեզ թարմ արյուն է պետք՝ թիմում մրցակցությունը և ճնշումը պահպանելու համար: Խաղացողները գիտեն ինձ և հասկանում են, որ չեն կարող պահպանել իրենց տեղը մարզաբազայում միայն անցյալի հաղթանակներով:
Ինչ-որ մեկը կարող է ասել, որ մենք ֆանտաստիկ ֆուտբոլ չցուցադրեցինք: Նման բան ասողը կսխալվի: Մեր խաղում կա արվեստ, նաև հրաշալի ոգի, կազմակերպվածություն ու իրատեսություն: Չեմպիոն ենք, որովհետև կատարյալ թիմ ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ