Տարաձայնության հետևանքները
Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. կայանալիք ամառային` 32-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 438 օր, իսկ ահա ջրային մարզաձևերի համալիրի շինարարության աշխատանքները նույնիսկ չեն սկսվել: Պատճառը համապատասխան հողատարածքի սեփանականատեր հանդիսացող նահանգային կառավարության և օլիմպիական կառույցների շինարարական կազմակերպության միջև եղած տարաձայնությունն է:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ջրագնդակի մրցաշարն անցկացնելու համար նոր մրցավայր է որոնում: Հավանաբար, հնարավոր լինի միջոցառումը կազմակերպել օլիմպիական ավանում կառուցվող հիմնական լողավազանում կամ «Maria Lenk Center»-ում, որոնցում կայանալու են ջրացատկի և գեղալողի օլիմպիական մրցաշարերը: