Սամբոյի հավաքականը կմեկնի Ֆրանսիա
Մայիսի 28-ին ՀՀ սամբոյի հավաքականը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու մայիսի 28-31-ն անցկացվող Փարիզի «Գրան Պրի» խոշոր «Ա» դասի միջազգային մրցաշարին, որը, ըստ էության, «Բաքու-2015» առաջին եվրոպական խաղերին նախապատրաստվելու վերջին ստուգատեսն է: Մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Աշոտ Դանիելյանը և Էդիկ Պետրոսյանը (90 կգ), աղջիկներից` Սոսե Բալասանյանը և Ռոզա Խաչատրյանը (52 կգ) համապատասխան քաշային կարգերում կմրցեն ուժեղագույն մարզիկների հետ:
Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Բաքու մեկնող մարզիկների վերջնական կազմը: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Հավելենք, որ հունիսի 1-18-ը մարզիկները կմասնակցեն Ստեփանակերտում անցկացվելիք ուսումնամարզական հավաքին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ