Մրցանակակիրների պարգևատրությունը՝ մայիսի 30-ին
Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի հանդիպումները: Վերջին տուրից առաջ արդեն հայտնի են բոլոր մրցանակակիրների անունները: Երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Փյունիկը»: Արծաթե մեդալները բաժին են հասել Երևանի «Ուլիսին», իսկ բրոնզե մեդալները՝ Գյումրիի «Շիրակին»: Վերջին տուրի՝ «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումից անմիջապես հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա առաջնության մրցանակակիր թիմերի՝ «Փյունիկ», «Ուլիս» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մուտքն ազատ է: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում