Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի կունենա Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու համար այսօր հայ հրաձիգներից 2-ը մեկնել են Մյունխեն: Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները: Նրանք բոլորն էլ հանդես կգան գնդակային հրաձգության հրացան ձևում: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Հայ մարզիկները մրցումներին կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: 19-ամյա Սուրենն ու Հրաչն ուժերը կչափեն մեծահասակների պայքարում:
Մյունխենում խաղարկվում են «Ռիո-2016»-ի ուղեգրեր: Յուրաքանչյուր վարժությունում առաջատար եռյակը կարժանանա ուղեգրի, սակայն եթե նրանք արդեն ուղեգիր ունեն, ապա այն բաժին կհասնի հաջորդողներին:
Մեր մարզիկներն մրցելույթները կսկսեն մայիսի 28-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ