Ֆաբրեգասի քիթը կվիրահատվի
«Չելսիի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն այս շաբաթ քթի վիրահատության կենթարկվի: Հիշեցնենք, որ նա դեմքի վնասվածք է ստացել` հարված ստանալով «Ստոկ Սիթիի» կիսապաշտպան Չարլի Ադամից թիմերի ապրիլյան հանդիպման ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Իսպանիայի ազգային հավաքականի բժշկական շտաբը որոշել է Ֆաբրեգասին վիրահատության ուղարկել, որից հետո նա կարող է արագ վերադառնալ ազգային թիմի ճամբար, որը նախապատրաստվում է Կոստա Ռիկայի և Բելառուսի ընտրանիների հետ հանդիպումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ