ՖԻՖԱ. Բլատտերը ձերբակալվածների թվում չէ
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հաստատել են 6 պաշտոնյաներից 4-ի անունները, ովքեր այսօր առավոտյան ձերբակալվել են կոռուպցիայի մեջ մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանք են՝ Էդուարդո Լի, Խոսե Մարիա Մարին, Էուհենիո Ֆիգերեդո և Ջեֆրի Ուեբ: Բոլորն էլ մոտ ժամանակներս կուղարկվեն ԱՄՆ: ՖԻՖԱ-ի մամուլի քարտուղար Վալտեր դե Գրեգորիոյի խոսքերով՝ Բլատտերը ձերբակալվածների թվում չէ:
«New York Times»-ի նոր տեղեկատվության համաձայն՝ գործում ներգրավված են ոչ թե 6, այլ 14 մարդ: Մյուսների թվում նշվում են Ջեկ Ուորների (ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին նախագահ), Խուլիո Ռոխայի (Նիկարագուայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար), Նիկոլաս Լեոսի (Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախկին ղեկավար), ինչպես նաև Խոսե Մարգիլեսի, Կոստաս Տակկասի, Ալեխանդր Բուրսակոյի, Աարոն Դևիդսի, Հյուգո Ջինկիսի և Մարիանո Ջինկիսի անունները, ովքեր ՖԻՖԱ-ում զբաղվում են մարքետինգային աշխատանքներով:
Այն, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների նախօրեին նման ձերբակալություններ են իրականացվում, խոսում է այն մասին, որ մեծ ուժեր են ոտքի կանգնել՝ կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերին տապալելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում