Նադալ. «Ես սկզբում դանդաղ էի գործում»
Իսպանացի Ռաֆայել Նադալը գոհ է ֆրանսիացի Կանտեն Ալիսի հետ «Roland Garros»-ի մրցաշարի առաջին շրջանի հանդիպման (6:3, 6:3, 6:4) ընթացքում իր ցուցադրած խաղից:
«Սկզբում մի քիչ դանդաղ էի գործում, սակայն, ընդհանուր առմամբ, լավ խաղացի,- Նադալի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Ինձ լավ էի զգում, աջից իմ հարվածն աշխատում էր, ինչպես պետք էր: Հնարավոր է` որոշ չափով չէր բավարարում կայունությունը: Սակայն ես չեմ կարծում, որ կորցրել եմ աջից հարվածելու որակը: Իմ թենիսը հիմա հեշտ ժամանակներ չի ապրում, բայց դա ինձ ավելի ուժեղ է դարձնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին