Մանուել Պելլեգրինի. «Մանչեսթեր Սիթին» կվերադարձնի չեմպիոնությունը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը կհավակնի չեմպիոնական կոչմանը: Նրա խոսքերով` կազմի փոփոխությանը միտված աշխատանքներն արդեն սկսվել են:
«Ես վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք ավելի ուժեղ կլինենք և կվերադարձնենք չեմպիոնական կոչումը,- Պելլեգրինիի խոսքերը մեջբերել է «Manchester Evening News»-ը:- Մենք պետք է ավելացնենք նոր ֆուտբոլիստների հաշվին, ակումբը կշարունակի զարգանալ: Կան կարևոր որակներ, որոնք ամեն տարի պետք է բարելավենք: Միշտ շփվում եմ ակումբի ղեկավարության հետ, գիտեմ, թե նրանք ինչ են մտածում, իսկ ղեկավարները գիտեն իմ գաղափարների մասին: Արդեն բանակցություններ են վարվում թիմում փոփոխությունների վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին