Ադվոկատ. «Որոշել էի կամ աշխատել «Սանդերլենդում», կամ ընդհանրապես չաշխատել»
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը որոշել է հեռանալ թիմից: Մարտին հոլանդացին գլխավորեց այդ թիմը` պայմանագիր ստորագրելով մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով: Նա կարողացավ պահել թիմին ուժեղագույնների առաջնությունում:
«Կյանքի որոշակի պահերի անհրաժեշտ է որոշումներ կայացնել, իսկ ես արդեն 68 տարեկան եմ: Շատ ակումբներ են դիմել ինձ, բայց ես որոշել էի կամ աշխատել «Սանդերլենդում», կամ ընդհանրապես չաշխատել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, աշխատակիցներին և, իհարկե, ֆանատներին»,- ասել է Ադվոկատը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին