Բարտոմեու. «Ալվեշը կարող է ասել այն, ինչ ուզում է, մենք արդեն առաջարկ ներկայացրել ենք»
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է թիմի պաշտպան Դանի Ալվեշի վերջին արտահայտությունները: Բրազիլացի ֆուտբոլիստը կարծում է, որ ակումբն իր հանդեպ անհրաժեշտ հարգանք չի դրսևորում՝ առաջարկելով պայմանագիրը երկարաձգել անընդունելի պայմաններով: Նա միևնույն ժամանակ նկատել է, որ խոսքը գումարի մասին չէ: Բարտոմեուն, իր հերթին, հասկացրել է, որ ակումբը չի պատրաստվում վերանայել իր առաջարկը:
«Ալվեշն իրավունք ունի ասել այն, ինչ ուզում է: Նա ակումբից առաջարկ է ստացել և պետք է պատասխանի»,- ասել է Բարտոմեուն «Catalunya Radio»-ին:
Հիշեցնենք, որ Ալվեշին առաջարկել են երկամյա նոր պայմանագիր՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ: Բացի այդ, պահպանվում է նրա այժմյան աշխատավարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին