Բենիտեսը հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին: 55-ամյա իսպանացու խոսքերով՝ «Լացիոյի» հետ կիրակի կայանալիք «A» սերիայի վերջին տուրի խաղում նա վերջին անգամ կղեկավարի «Նապոլիի» գործողությունները խաղադաշտում: Նշենք, որ Բենիտեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», որը վերջերս պաշտոնանկ է արել Կառլո Անչելոտտիին:
«Կուզեի շնորհակալություն հայտնել նախագահին, ակումբին ու երկրպագուներին, որովհետև երկու տարի անց ես ավարտում եմ իմ ճանապարհը Նեապոլում,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Կիրակի շատ կարևոր հանդիպում ունենք, և ես ցանկանում եմ հաղթանակով ավարտել իմ աշխատանքն այստեղ: Իհարկե, դժվար է հեռանալ այն ակումբից, որում քեզ լավ են վերաբերվել»: