Դայկը Բլատտերին խորհուրդ է տվել հրաժարական տալ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Գրեգ Դայկը կարծում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը պետք է հրաժարական տա կազմակերպությունում կոռուպցիոն սկանդալից հետո:
«Բլատտերը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից,- Դայկի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Նա պետք է հրաժարական տա կամ պարտվի ընտրություններում: Կամ էլ պետք է գտնել երրորդ ճանապարհ: ՖԻՖԱ-ի հասցրած վնասն այնքան մեծ է, որ չի կարող վերականգնվել»:
Իսկ ահա ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան դեմ է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների հետաձգմանը և աջակցում է կազմակերպության գործող ղեկավար Յոզեֆ Բլատտերին: Այս մասին տեղեկացնում է AP-ն: