Ջերարդը «Գելեքսիում» իր նորամուտը կարող է նշել հուլիսի 11-ին
Հյուսիսամերիկյան մամուլի տեղեկություններով՝ «Լոս Անչելես Գելեքսիի» մարզաշապիկով իր առաջին խաղը «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը կարող է անցկացնել հուլիսի 11-ին: Այդ օրը կալիֆոռնիացիները Միջազգային չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում կհանդիպեն մեքսիկական «Ամերիկայի» հետ, և «Գելեքսիի» գլխավոր մարզիչ Բրյուս Արենան հույսեր է կապում անգլիացի կիսապաշտպանի օգնության հետ:
«Սպասում ենք, որ Սթիվենը հուլիսի 11-ից շուտ կմիանա մեզ: Անհրաժեշտ կլինի, որ նա մի քանի մարզում անցկացնի թիմի կազմում, և եթե լավ մարզավիճակում լինի, կցանկանանք նրան ասպարեզ դուրս բերել»,- Արենայի խոսքերը մեջբերել է ESPN-ը:
Այժմ Ջերարդը «Լիվերպուլի» իր թիմակիցների հետ հանգստանում է Դուբայում:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին