Կարրիսու. «Արժանին պետք է մատուցել «Դնեպրին»
«Սևիլիայի» պաշտպան Դանիել Կարրիսուն մեկնաբանել է ուկրաինական «Դնեպրի» նկատմամբ Եվրոպայի լիգայի եզրափակչում 3:2 հաշվով տոնած հաղթանակը:
«Պարզապես զարմանալի է, թե մենք ինչ ենք անում, այս թիմով պատմություն ենք գրում: Ակումբը մեծ ամբիցիաներ ու հրաշալի երկրպագուներ ունի: Նրանք մեզ հետևում են ցանկացած մարզադաշտում: Դժվար է նկարագրել, թե ինչ ենք հիմա զգում, երբ անընդմեջ երկրորդ անգամ ենք նվաճում Եվրոպայի լիգայի գավաթը, որը հենց այնպես ոչ մեկի բաժին չի հասնում: Շատ ուրախ ենք, որ արդեն չորրորդ անգամ ենք գավաթը տանելու Սևիլիա:
Նշեմ, որ շատ ծանր խաղ էր: «Դնեպրը» պատահական չի հայտնվել եզրափակչում: Մրցակիցը մամլիչ գործողություններ էր իրականացնում, և պետք է արժանին մատուցել նրան, քանի որ առաջինը հաջողության հասավ և ստիպեց մեզ պաշտպանվել: Հետո հավասարեցրեցինք հաշիվը: Մեր գլխավոր ուժը համախմբվածության մեջ է»,- նշել է Կարրիսուն: