«Հենրիխ Մխիթարյանի մեջ ինչ-որ բան է փոխվել»
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին հետաքրքիր նյութ է հրապարակել bvb-russia.com կայքը՝ հանվելով ruhrnachrichten.de-ի տեղեկատվության վրա: Այն թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
Հենրիխ Մխիթարյանն այն տեսակի մարդկանց շարքին չի դասվում, ովքեր կարող են թաքցնել իրենց հոգեկան վիճակը: նա, ով հետևել է հայ ֆուտբոլիտի խաղին անցած շաբաթների ընթացքում, բավական ճշգրիտ պատկերացում կստանա, թե որքան թեթև կարող է լինել այդ նուրբ ու խելացի խաղ ցուցադրող ֆուտբոլիստը:
Պարապմունքներից հետո 26-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ վարժություններ է կատարում: Նա ստիպում է բարձրից ուղարկել գնդակը, իսկ հետո ամեն ինչ շատ արագ է ընթանում. ընդունում է գնդակը, հարմարեցնում հարվածի, գլուխը բարձր է, և կատարվում է հարվածը: Միշտ չէ, որ գնդակն ընթանում է դեպի նպատակակետը, ինչպես եղավ «Վերդերի» հետ խաղում: Բայց լավ կլինի, որ նման գոլեր հաճախ լինեն:
Արդյոք դա նրա ամենագեղեցի՞կ գոլն է «Բորուսիայի» կազմում: Մխիթարյանին նման հարց է ուղղվել: «Հնարավոր է,- պատասխանել է նա,- սակայն ես ավելի շատ կնշեի այն մասին, թե ինչպես ինձ հաջողվեց ընդունել գնդակն այդ իրավիճակում»: Մինչդեռ դրվագը բարդ էր: Մխիթարյանը նրբորեն ընդունեց Կագավայի՝ բարձրից կատարած փոխանցումը, իսկ հետո ամեն ինչ եղավ ինչպես մարզման ընթացքում՝ գլուխը բարձր և հարված:
«Գոլ+փոխանցում» համակարգով Մխիթարյանը 7 միավոր է վաստակել վերջին 7 խաղում: Նրա մարզավիճակի մակարդակը շեշտակի վեր է բարձրանում: Ինչո՞ւ:
«Ոչ մի գաղտնիք չկա»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Նա իր գաղտնիքները չի բացահայտում, միայն խոսում է այն մասին, որ իր մեջ ինչ-որ բան է փոխվել, որ վատ օրերին, երբ վատ էր խաղում, իրեն ստիպում էր միշտ աշխատել, աշխատել ու աշխատել:
«Ես ցանկացել ու միշտ ցանկանում եմ ինձ ավելի լավը դարձնել»,- նշել է Հենրիխը:
Եվ արդյունքներն աստիճանաբար զգացնել են տալիս իրենց:
Մխիթարյանը գիտի, որ պահ է եղել՝ հայտնվել է ուժեղ քննադատության տակ: Երբ առաջին շրջանում նա գլուխը ցածրացրած էր քայլում, մարմնավորում էր «Բորուսիայի» ճգնաժամը:
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ: Ուրախ եմ, որ աստիճանաբար փոխհատուցում եմ այդ վստահության համար»,- շեշտել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, այսպիսով, վստահորեն է մոտենում Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչին:
«Ամեն ինչ կանենք՝ անցած տարվա սխալները չկրկնելու համար»,- խոստացել է հայ ֆուտբոլիստը:
Այո, փորձ ունի, որը խոսում է նրա օգտին: Եվ եթե սովորի ու պահի իր խոստումը, ամեն ինչ լավ կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին