«Ռեալը» չի բաժանվի Կոենտրաուից ու Իլյարամենդիից
Մադրիդյան «Ռեալի» ղեկավարությունը չի պլանավորում բաժանվել կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիից և պաշտպան Ֆաբիու Կոենտրաուից: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Արքայական թիմում», որովհետև իսպանական գրանդը նրա դիրքի համար համապատասխան մակարդակի ֆուտբոլիստի չի գտնի տրանսֆերային շուկայում: Ինքը՝ Կոենտրաուն, ոգևորված է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի պաշտոնանկությամբ և մտադիր է նոր գլխավոր մարզչին ապացուցել, որ կարող ուժ է:
Ինչ վերաբերվում է Իլյարամենդիին, ապա այդ ֆուտբոլիստը նույնպես չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: «Ռեալում» կարծում են, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում, հույսեր է կապում նրա հետ: Արդյունքում «Ռեալը» մերժել է «Ռեալ Սոսյեդադին», որն իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի համար 15 մլն եվրո էր առաջարկում: