Վենգեր. «Վիդալի տեղափոխությունը հնարավոր չէ»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց` հետաքրքրված է «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Արթուրո Վիդալի ծառայություններով:
«Եթե լրագրողներն ինձ հարցնեն Վիդալի նկատմամբ հետաքրքրության մասին, ես կասեմ, որ նրա խաղն ինձ դուր է գալիս: Արդյոք տեղափոխությունը հնարավո՞ր է: Ոչ,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:- Այդուհանդերձ, իմ այս խոսքերը լրագրողները կներկայացնեն այնպես, որ «Արսենալն» ակտիվորեն հետաքրքրվում է Վիդալի ծառայություններով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում