Բլատտեր. «Եթե ծրարներում Ռուսաստանն ու Քաթարը չլինեին, ՖԻՖԱ-ն այժմ նման խնդիրներ չէր ունենա»
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը, այսօր հանդես գալով կազմակերպության համաժողովում, վերջին օրերին բռնկված կոռուպցիոն սկանդալը կապել է աշխարհի 2018 և 2022 թթ. առաջնությունների անցկացման վայրերի ընտրությունների հետ:
Հիշեցնենք, որ օրերս ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են մեքենայությունների, կաշառակերության ու փողերի լվացման մեղադրանքներով:
«Եթե ծրարներում այլ երկրների անուններ լինեին, այսօր ՖԻՖԱ-ն նման խնդիրներ չէր ունենա»,- Բլատտերի խոսքերը մեջբերել է «The Mirror»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին