Պաղեստինուհիները ընդհատել են Բլատտերի խոսքը
Այսօր երկու կին պաղեստինյան դրոշներով ներխուժել են ՖԻՖԱ-ի 65-րդ համաժողովի դահլիճ և ընդհատել կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատտերի խոսքը: Այս մասին հայտնում է «The Mirror»-ը:
Կարգը խախտողներից մեկը հասցրել է բացականչել հետևյալը. «Կարմիր քարտ ՖԻՖԱ-ին»:
Բողոքողներին արագ հեռացրել են դահլիճից:
Հիշեցնենք, որ այսօր Ցյուրիխում կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Թեկնածուները երկուսն են՝ Յոզեֆ Բլատտերը և Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին