Գրեգ Դայկ. «ՈՒԵՖԱ-ն պետք է մտածի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին»
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Գրեգ Դայկը, ով մասնակցում է ՖԻՖԱ-ի 65-րդ համաժողովին, որի ընթացքում կկայանան կազմակերպության նախագահի ընտրությունները, նշել է, որ չի կարելի թույլատրել Յոզեֆ Բլատտերի վերընտրությունը: Եթե դա տեղի ունենա, ըստ նրա, ՈՒԵՖԱ-ն պետք է մտածի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին:
«Անգլիայի կողմից աշխարհի առաջնությունը բոյկոտելը ոչ մի իմաստ չունի, եթե մնացած բոլորը խաղան,- Դայկի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Դա ոչ մի ազդեցություն չի ունենա: Եվ շուտով կմոռանան դրա մասին: Սակայն եթե բոյկոտը բավարարի ՈՒԵՖԱ-ին, ապա դա կարող է ազդեցություն ունենալ: Եթե Բլատտերը վերընտրվի, արժե մտածել դրա մասին:
Կոռուպցիայի ապացույցները, որոնք գտել են ամերիկացիները, քանդարար ազդեցություն են ունեցել: Չեմ կարծում, որ Բլատտերը կդիմանա: Նա կարող է անցկացնել այս շաբաթը, սակայն երկարատև հեռանկարում անպայման կպարտվի: Նրա ղեկավարության օրոք կոռուպցիայի մակարդակն անընդունելի է դարձել: Պարզապես վախեցնող է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին