Յոզեֆ Բլատտերը վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի 65-րդ նստաշրջանում Յոզեֆ Բլատտերը վերընտրվեց կազմակերպության նախագահի պաշտոնում` ստանալով 133 ձայն: Նրա միակ մրցակցի` Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնի օգտին ընդամենը 73 պատվիրակ է քվեարկել:
Այո, սա ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենասկանդալային համաժողովն էր, որի անցկացումը մթագնեց չորեքշաբթի շվեյցարական ու ամերիկյան իրավապահների կողմից կոռուպցիայի մեղադրանքով ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների պատճառով: Չնայած մեծ ուժեր էին միավորվել` տապալելու Բլատտերին` օգտագործելով նաև պետական համակարգերի ողջ ներուժը, միևնույն է, նա համոզիչ հաղթանակ տոնեց:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների և Բլատտերի հաղթանակի նախադրյալների ու արդյունքների մասին մեր աշխատակցի հեղինակային վերլուծությունը կարդացեք վաղվա լրահոսում: