Անհաջող արդյունքներ Մյունխենում
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի է ունենում աշխարհի հրաձգության գավաթի խաղարկությունը, որում Հայաստանը ներկայացնում են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները: Թիմը ղեկավարում է ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 87 երկրի 901 մարզիկ: Խաղարկվում է 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Այսօր՝ մայիսի 28-ին, օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց տղամարդկանց պայքարում 132 մրցակցից Հրաչիկ Բաբայանը 624,9 միավորով գրավել է 21-րդ, Սուրեն Բերյանը՝ 621,8 միավորով՝ 44-րդ, իսկ Քրիստիան Լաուերը՝ 618,7 միավորով՝ 73-րդ տեղը: Նույն վարժության 40 կրակոց, կանանց պայքարում 143 մրցակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 394,7 միավորով գրավել է 134-րդ տեղը: