Հայկո Մաաս. «Չի կարելի ուժի մեջ թողնել որոշումը, եթե ձայները գնվել են»
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը չի հավատում, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը կարող է լուծել կազմակերպությունում բռնկված կոռուպցիոն սկանդալի հետևանքները: Նա նաև նշել է, որ եթե մեղադրողներին հաջողվի ապացուցել, որ աշխարհի 2018 և 2022 թթ. առաջնությունները Ռուսաստանում ու Քաթարում անցկացնելու որոշումները կայացվել են ձայներ գնելու արդյունքում, ապա դրանք չի կարելի թողնել ուժի մեջ:
«Ես չգիտեմ՝ արդյոք էլի մարդիկ կա՞ն, ովքեր մտածում են, որ Բլատտերն այն մարդն է, ով կլուծի խնդիրները,- Մաասի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Եթե պարզվի, որ ձայները գնվել են, ապա դուք պարզապես չեք կարող ուժի մեջ թողնել նման որոշումը: Չի կարելի, որ աշխարհի առաջնության անցկացման իրավունքին տիրանա նա, ով ավելի շատ է գումար վճարում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին