Մեսսի. «Յուվենթուսը» շատ ուժեղ է ֆիզիկապես»
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ թիմակիցներին զգուշացրել է «Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսի կողմից լուրջ սպառնալիքի մասին: Կատալոնցիներն ու թուրինցիները կհանդիպեն հունիսի 6-ին, Բեռլինում: Հաղթանակի դեպքում Մեսսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող կլինի:
«Բախվելու ենք շատ ուժեղ մրցակցի հետ: «Յուվենթուսը» շատ ուժեղ է ֆիզիկապես և իր կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, ինչպես, օրինակ, Տևեսը: Սա եզրափակիչ է, և ամեն ինչ կարող է պատահել, սակայն «Բարսելոնն» այդ խաղին պատրաստվում է սովորական ռեժիմով»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է «Sport Premium»-ը: