Անգելա Մերկելը Պաղեստինին համոզել է հետ կանչել բողոքը
Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը հաղորդել է, որ մարդկանցից մեկը, ովքեր համոզել են իրեն հետ կանչել Իսրայելի ակումբներին ու հավաքականներին որակազրկելու պահանջը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Որակազրկման պահանջը ՖԻՖԱ-ին է ներկայացվել մայիսի սկզբին: Ռաջուբի կարծիքով՝ Իսրայելի ֆուտբոլային պաշտոնյաները հակապաղեստինյան դիրքորոշմամբ կրկնում են իսրայելցի պաշտոնյաների գործողությունները, ինչը հակասում է ՖԻՖԱ-ի պահանջներին՝ կապված ֆուտբոլի ու քաղաքականության տարանջատման հետ:
«Ես անհամբերությամբ եմ սպասում, երբ պաղեստինցիները մյուսների հետ հավասարի պես կօգտվեն խաղի առավելություններից: Լավատես լինենք,- Ռաջուբի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Երախտապարտ եմ նրանց, ովքեր համոզել են ինձ՝ հետ կանչելու որակազրկման պահանջը: Անգելա Մերկելը զրուցեց ինձ հետ և տպավորություն գործեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ