Պեպե. «Անչելոտտին ասաց, որ աշխատանքը «Ռեալում» իրեն շատ է դուր եկել»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն աջակցել է Ռաֆայել Բենիտեսին, ով կարող է գլխավորել «Արքայական թիմը»: Պեպեն նրան մեծագույն մարզիչ է անվանել: Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարվի իսպանացի մասնագետի նոր նշանակման մասին: Այս մասին հայտնում է «Eurofootball»-ը:
«Բենիտեսը մեծագույն մարզիչ է, ով գերազանց աշխատանք է կատարել ամենուր, հատկապես` «Լիվերպուլում»: Բայց ներկա պահին ամեն ինչ բանակցությունների փուլում է: Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կիմանանք, թե ինչի կհանգեցնեն դրանք:
Անչելոտտի՞ն: Նրա հեռացումը մեզ ստիպում է տխրել, որովհետև շատ լավ մարզիչ է: Սակայն կյանքը շարունակվում է, և հույս ունեմ, որ Անչելոտտին լավ կհանգստանա: Հեռանալուց առաջ նա մեզ ասաց, որ իրեն շատ է դուր եկել աշխատանքը «Ռեալում», և մենք գերազանց թիմ ենք, որն իրեն հաղթանակ է պարգևել Չեմպիոնների լիգայում»,- ասել է Պեպեն: