Ռաուլ. «Ոչ ոք չի կարող հերքել, որ Անչելոտտին լավ աշխատանք է կատարել «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոսում», կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արժանի աշխատանք է իրականացրել «Արքայական ակումբում»: Այդուհանդերձ, իտալացի մասնագետն ակումբի ղեկավարության որոշմամբ պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների պատճառով:
«Ոչ ոք չի կարող հերքել, որ Անչելոտտին լավ աշխատանք է կատարել «Ռեալում»: Նա այսքան տարիների անհաջող փորձերից հետո հաղթանակի հասավ Չեմպիոնների լիգայում, նվաճեց երկրպագուների ու ֆուտբոլիստների սերը: Այժմ ակումբը կփնտրի լավագույն որոշումը»,- Ռաուլի խոսքերը մեջբերել է LFP-ն: