Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ջահն արդեն Վրաստանում է
Վրացի նկարիչ ձևավորողների հեղինակած ջահն Օլիմպիայում մայիսի 26-ին բոցավառվելուց հետո Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում հանձնվեց Վրաստանի ներկայացուցիչներին: Նրանք կրակն արդեն հասցրել են Թբիլիսի, որտեղ հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 1-ը կանցկացվի Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ջահը փոխանցավազքի մասնակիցների միջոցով կշրջի Վրաստանի 70 քաղաքներով և մարզկենտրոններով:
Օլիմպիական մարզական փառատոնում իրենց ունակությունները կդրսևորեն եվրոպական 50 երկրների մինչև 18 տարեկան ավելի քան 3800 մարզիկ-մարզուհիներ: Ծրագրում ընդգրված է 9 մարզաձև՝ ձյուդո, թենիս, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ, աթլետիկա, լող, վոլոյբոլ, հանդբոլ և բասկետբոլ:
Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին