Բլատտերը դատապարտում է ՈՒԵՖԱ-ի ատելությունն իր նկատմամբ
Երեկ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Յոզեֆ Բլատտերը չի հասկանում, թե ինչ արշավ են իր դեմ սկսել ՈՒԵՖԱ-ն և այդ կազմակերպության ղեկավար Միշել Պլատինին: Հիշեցնենք, որ ընտրությունների նախօրեին ՈՒԵՖԱ-ն կոշտ է արտահայտվել Բլատտերի դեմ՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը:
«Ես դատապարտում եմ այն ատելությունը, որը բխում է ոչ թե ՈՒԵՖԱ-ի որևէ կոնկրետ ներկայացուցչից, այլ, ընդհանուր առմամբ, ողջ կազմակերպությունից,- ասել է Բլատտերը RTS-ի եթերում:- Այնտեղ չեն հասկանում, որ, սկսած 1998 թ.-ից, ես միշտ ընտրվել եմ ՖԻՖԱ-ի նախագահ: Ինչ վերաբերվում է Պլատինիին, կասեմ, որ ներում եմ բոլորին, բայց ոչինչ չեմ մոռանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ