Լուիս Էնրիկե. «Երկուշաբթի օրվանից կսկսենք նախապատրաստվել «Յուվենթուսի» հետ խաղին»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն շեշտել է, որ դեռ չի մտածում «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին: Մասնագետի խոսքերով՝ թիմն այժմ լիարժեք կենտրոնացած է «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման վրա, որը կկայանա այսօր: Իսկ թուրինցիների հետ խաղը տեղի կունենա հունիսի 6-ին, Բեռլինում:
«Ես լավ եմ ճանաչում «Յուվենթուսին»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է TMW-ն:- Սակայն թուրինցիների հետ հանդիպման լիարժեք նախապատրաստությունը կսկսենք երկուշաբթի: Մեկ շաբաթ կունենանք՝ ֆուտբոլիստներին բացատրելու համար, թե ինչ ենք իրենցից ուզում Չեմպիոնների լիգայի» եզրափակչում: