Անդրես Ինյեստա. «Ատլետիկը» կպայքարի մինչև վերջ»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի հանդիպումից առաջ շեշտել է, որ թիմն այդ խաղին մոտենում է լավ տրամադրությամբ: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 23:30-ին:
«Ատլետիկը» հիանալի է կիրառում պրեսինգը,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը:- Մրցակիցն ի վիճակի է պահպանել բարձր տեմպը, թիմի խաղում նկատելի է մարզչի աշխատանքը: Վստահ եմ, որ «Ատլետիկը» կպայքարի մինչև վերջին րոպեն: Ինչ վերաբերում է մեզ, ասեմ, որ լավ տրամադրությամբ ենք մոտենում Իսպանիայի գավաթի խաղարկության ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումներին: Այս մրցաշրջանում նոր մրցանակներ նվաճելը մեծ մոտիվացիա է»: