Քրիստիան Լաուերը գրավեց 47-րդ տեղը
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ փոքր տրամաչափի հրացան, 50 մ, պառկած դիրքից 60 կրակոց տղամարդկանց որակավորման նախնական փուլի 1-ին կեսին մասնակցել է 70 մարզիկ, որում Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը 615,9 միավորով գրավել է 47-րդ տեղը: Վերջինիս չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը, և նա դուրս է մնացել տվյալ վարժության հետագա պայքարից: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Այսօր Իրինա Լաուերը կմասնակցի 50 մ, հրացան 3 դիրքից վարժությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին