Մարադոնան Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրում է կոռուպցիայի մեջ
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան վստահ է, որ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խուլիո Ումբերտո Գրոնդոնան մասնակից է եղել կոռուպցիայի: Հիշեցնենք, որ նա մահացել է անցյալ տարի, սակայն Մարադոնան կարծում է, որ ֆեդերացիայի նախկին նախագահը ավելի քիչ չէ մասնակից կոռուպցիոն սկանդալներին, քան Բլատտերի կողմնակիցները:
«Մենք չպետք է մոռանանք Գրոնդոնային,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է «Ole»-ն:- ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն զբաղվում է Բլատտերով, սակայն պետք է քննի նաև Արգենտինայի վերաբերյալ գործը: Մենք պետք է վերականգնենք ճշմարտությունը բոլոր առումներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում