Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բլատտերին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ շվեյցարացու որակները կօգնեն նրան՝ շարունակելու զարգացնել ֆուտբոլն ապագայում:
Բլատտերը երեկ ՖԻՖԱ-ի համաժողովում 5-րդ անգամ ընտրվել է կազմակերպության նախագահ այն բանից հետո, երբ նրա մրցակից Ալ-Հուսեյնը հրաժարվել է մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: ՌԴ նախագահը Բլատտերին շնորհավորական հեռագիր է հղել:
«Պուտինը վստահություն է հայտնել, որ փորձը, պրոֆեսիոնալիզմը և բարձր հեղինակությունը Բլատտերին կօգնեն շարունակել ընդլայնել ֆուտբոլի աշխարհագրությունն ու նպաստել մարզաձևի հանրաճանաչության բարձրացմանը ողջ աշխարհում:
Նախագահը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է ՖԻՖԱ-ի հետ համագործակցությամբ»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: