Սպորտ 10:28 03/06/2015

Յոզեֆ Բլատտեր. «ՖԻՖԱ-ն արմատական վերակառուցման կարիք ունի»

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին կազմակերպությունում բռնկված կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այդ հայտարարությունը Բլատտերը կատարել է հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումը կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Բլատտերի վերընտրվելուց մի քանի օր անց:

Բլատտերը կոչ է անում 2015 թ. դեկտեմբեր-2016 թ. մարտ ժամանակահատվածում հրավիրել նոր արտահերթ համաժողով` նոր նախագահին ընտրելու համար: Մինչ այդ նա կկատարի ՖԻՖԱ-ի նախագահի պարտականությունները:

Ստորև ներկայացնում ենք Յոզեֆ Բլատտերի խոսքն ամբողջությամբ:

- Ես շատ երկար եմ մտածել իմ նախագահության մասին: Այն 40 տարվա մասին, որի ընթացքում կյանքս անխափան կապված է եղել ՖԻՖԱ-ի և մեծագույն մարզաձևի հետ, ինչպիսին ֆուտբոլն է:

Ես ավելի թանկ եմ գնահատում ՖԻՖԱ-ն, քան որևէ մեկ ուրիշը, և ուզում եմ անել այն, ինչն ամենալավը կլինի ՖԻՖԱ-ի ու ֆուտբոլի համար: Ես զգում էի ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը, քանզի դա լավագույն որոշումն էի համարում մեր կազմակերպության համար: Ընտրություններն անցան, բայց ՖԻՖԱ-ի խնդիրները մնում են: ՖԻՖԱ-ն արմատական վերակառուցման կարիք ունի:

Չնայած ես ստացել եմ ՖԻՖԱ-ի անդամների մանդատը, չեմ զգում, որ այն ինձ տրված է ողջ ֆուտբոլային աշխարհի` երկրպագուների, ֆուտբոլիստների, ակումբների, մարդկանց կողմից, ովքեր ապրում, շնչում են ֆուտբոլով և սիրում են այն այնպես, ինչպես մենք բոլորս` ՖԻՖԱ-ում:

Ուստի ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորություններն արտահերթ համաժողովում: Կշարունակեմ կատարել ՖԻՖԱ-ի նախագահի պարտականությունները մինչև նոր ընտրությունները:

ՖԻՖԱ-ի պլանային հաջորդ համաժողովը կկայանա 2016 թ. մայիսի 12-ին, Մեխիկոյում: Բայց դա սոսկ ավելորդ ձգձգում է, ուստի ես գործադիր կոմիտեին կոչ եմ անում կազմակերպել արտահերթ համաժողով` հնարավորինս շուտ իմ հաջորդին ընտրելու համար: Դա հարկ է անել ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն: Մենք պետք է բավարար ժամանակ ապահովենք թեկնածուների համար` իրենց ծրագրերը ներկայացնելու և քարոզարշավ իրականացնելու համար:

Քանզի ես թեկնածու չեմ լինի և այժմ ազատ եմ սահմանափակումներից, որը պարտադրում է ընտրություններին մասնակցությունը, կարող եմ կենտրոնանալ հեռահար խնդիրների ու արմատական բարեփոխումների վրա, որոնք մեր կողմից մշակվել են նախորդ տարիների ընթացքում: Երկար տարիներ ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի կյանքի կոչենք վարչական բարեփոխումները, սակայն ինձ համար ակնհայտ է, որ առկա գործընթացը բավարար չափով հաջող չէ:

Գործադիր կոմիտեն բաղկացած է կոնֆեդերացիաների ներկայացուցիչներից, որոնց վրա մենք վերահսկողություն չունենք, բայց որոնց գործունեության արդյունքում ՖԻՖԱ-ն պատասխանատվություն է կրում: Մենք պետք է փոխենք խորը արմատավորված համակարգը: Գործադիր կոմիտեի թվակազմը պետք է կրճատվի, իսկ նրա անդամներին պետք է ընտրի ՖԻՖԱ-ի համաժողովը:

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամները պետք է հաստատվեն ֆեդերացիաների, այլ ոչ թե կոնֆեդերացիաների կողմից: Մենք պետք է սեղմ ժամկետներ հաստատենք ոչ միայն նախագահի, այլև գործադիր կոմիտեի բոլոր անդամների ընտրությունների համար:

Ես անցյալում պայքարել եմ այս փոփոխությունների համար և, ինչպես բոլորին հայտնի է, իմ ջանքերն արգելափակված էին: Սակայն այս անգամ ես հաջողության կհասնեմ:

Ես չեմ կարող դա միայնակ անել: Դոմենիկո Սկալային խնդրել եմ իր վրա վերցնել վերահսկողությունը` այդ գործընթացն իրականացնելու և անհրաժեշտ բոլոր քայլերը կատարելու համար: Պարոն Սկալան կլինի ՖԻՖԱ-ի անկախ աուդիտորական ընկերության նախագահը և միաժամանակ կղեկավարի ընտրական կոմիտեն: Նա կկորդինացնի իմ հաջորդի ընտրությունները: Մեծ վստահություն ու հեղինակություն ունի ինչպես ՖԻՖԱ-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ունի գիտելիքներ և փորձ, որոնք անհրաժեշտ են` ծրագրված բարեփոխումներն իրականացնելու համար:

ՖԻՖԱ-ի ու նրա հետաքրքրությունների համար, որոնք շատ թանկ եմ գնահատում, հոգածությունը հանգեցրեց այս որոշմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ ու շատ բան արել խաղի համար, որոնք մենք բոլորս շատ ենք սիրում:

Ամենից շատ ինձ անհանգստացնում է մի բան. երբ այս ամենը ավարտվի, ֆուտբոլը պետք է հաղթի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}