Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Յոզեֆ Մասոպուստը
Հունիսի 29-ին 84 տարեկան հասակում մահացել է չեխոսլովակյան ֆուտբոլի լեգենդ, 1962 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Յոզեֆ Մասուպոստը, հայտնում է AP-ն:
Մասուպոստն առավել հայտնի է նրանով, որ 1962թ. Աշխարհի առաջնության եզրափակչում գրավել է Բրազիլիայի հավաքականի դարպասը: Այդ խաղում իր թիմը պարտվել է 1:3 հաշվով: Նա նաև Չեխոսլովակիայի հավաքականին օգնել է նվաճել 1960թ. Եվրոպայի առաջնության բրոնզել մեդալները: Ընդհանուր առմամբ ազգային թիմի կազմում նա մասնակցել է 63 խաղի և դարձել է 10 գոլի հեղինակ: Ակումբային կարիերայի մեծ մասը նա անցկացրել է Պրահայի «Դուկլայում»: Կարիերայի ավարտից հետո Մասուպոստը մարզել է «Դուկլան», «Բռնոն» և Չեխոսլովակիայի հավաքականը:
2000 թվականին Մասուպոստը ճանաչվել է Չեխիայի` դարի լավագույն ֆուտբոլիստ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ