Դմիտրի Ալենիչև. «Պլանավորում ենք ուժեղացնել հարձակման գիծը»
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ ակումբը պլանավորում է կազմն ուժեղացնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մասնագետի խոսքերով, թիմը ֆուտբոլիստ է փնտրում հարձակման գծում:
«Պլանավորվու՞մ է կազմի ուժեղացում: Ես ամեն օր զբաղվում եմ դրանով և անընդհատ կապի մեջ եմ ղեկավարների հետ: Համալրում սպասվում է, մասնավորապես, հարձակման գծում: Իսկ թե ինչպես կընթանան բանակցությունները, չեմ կարող ասել: Հիմա բոլոր թիմերը փորձում են նորեկներ ձեռք բերել, և «Սպարտակն» էլ բացառություն չէ»,- Ալենիչևի խոսքերը փոխանցում է Championat.com-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ