Պետր Չեխ. «Հարմարվելու համար շատ ժամանակ չեմ կորցնի»
«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը վստահ է, որ առանց որևէ խնդրի կկարողանա ընդհանուր լեզու գտնել թիմի պաշտպանների հետ: Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա նշել է, որ շատ արագ կհարմարվի նոր խաղընկերներին:
«Առջևում մի ամբողջ նախապատրաստական փուլ է՝ լավ աշխատելու և խաղակցվածություն հաստատելու համար: Այն, որ պաշտպանական գիծն արդեն կայացած է, ինձ առավելություն է տալիս: Բացի այդ, շատ լավ գիտեմ անգլիական Պրեմիեր լիգան:
Պարզապես պետք է փոխըմբռնման հասնեմ պաշտպանների հետ: Ընկերական խաղերն այդ առումով կօգնեն ինձ: Ես կարծում եմ, որ դրա համար շատ ժամանակ չեմ կորցնի»,- նշել է Չեխը: