«Արսենալը» հայտարարել է Աբու Դիաբիից բաժանվելու մասին
«Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Աբու Դիաբիից բաժանվելու մասին: 29-ամյա ֆրանսիացին հեռացել է լոնդոնյան թիմից ազատ խաղացողի կարգավիճակով, քանզի նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Հիշեցնենք, որ ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չի երկարաձգել այն պատճառով, որ նրա՝ վնասվածքի ռիսկայնության աստիճանը շատ բարձր է: Վնասվածքների պատճառով Դիաբին վերջին երկու մրցաշրջանում ընդամենը երկու պաշտոնական հանդիպում է անցկացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան