Դուգլաս Կոստա. «Իմ երազանքը կատարվեց»
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, ով այսօր է տեղափոխվել «Բավարիա», նոր թիմում իր առաջին հարցազրույցն է տվել: Նա մի քանի օր ուշ կմիանա «Բավարիային», քան մյուս ֆուտբոլիստները, որովհետև նոր է ավարտել ելույթները Բրազիլիայի հավաքականում:
«Այսօր իմ երազանքը կատարվեց: Հպարտ եմ, որ խաղալու եմ «Բավարիայում»: Այստեղ անցյալում շատ բրազիլացիներ են հանդես եկել: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ կմիանամ այդ մեծագույն թիմին, որպեսզի ամեն ինչ անեմ՝ երկրպագուների ակնկալիքներն արդարացնելու համար»,- ասել է Կոստան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ