«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Քևին դե Բրեյնեի համար վճարել 49 մլն եվրո
«Քաղաքաբնակներն» ուզում են Բունդեսլիգայի անցած տարվա լավագույն ֆուտբոլիստին վերադարձնել Անգլիայի Պրեմիեր լիգա:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է «Վոլֆսբուրգին» 35 մլն ֆունտ ստեռլինգ (49,5 մլն եվրո) վճարել բելգիացու համար: Անգլիական ակումբն ուզում է ֆուտբոլիստին շաբաթական 201 հազար եվրո աշխատավարձ վճարել: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Սա, ի դեպ, մանչեսթերյան ակումբի առաջին առաջարկը չէ: «Վոլֆսբուրգն» արդեն մեկ անգամ հասցրել է մերժել «Սիթիին»: Հաղորդվում է, որ գերմանական թիմի մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը պատրաստ է բարձրացնել 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը, միայն թե պահպանի նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին