«Յուվենթուսն» ուզում է Օսկարի տրանսֆերը գնել 28 մլն եվրոյով
«Յուվենթուսը» «Չելսիին» առաջարկ է ներկայացրել՝ 28 մլն եվրոյով կիսապաշտպան Օսկարի տրանսֆերը գնելու համար: Այս մասին հայտնում է «Corriere dello Sport»-ը: «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին ուզում է Անդրեա Պիրլոյին ու Կառլոս Տևեսին փոխարինել 23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստով: «Կապույտները» նրա համար պահանջում են 35 մլն եվրո, սակայն դեռ կարող են իջեցնել նշաձողը:
Այլ թեկնածուների թվում նշվում են «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սթևեն Յովետիչի ու «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Հերսոնի անունները: