Դի Մարիան վերջնագիր է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդին»
Բրիտանական «Daily Express»-ը հաղորդում է, որ Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան հոգնել է «Մանչեսթեր Յունայթեդում» Լուի վան Գալի դիկտատուրայից և մտադիր է փոխել մթնոլորտն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ֆուտբոլիստը, ում համար «կարմիր սատանաները» մեկ տարի առաջ վճարեցին բրիտանական ֆուտբոլի համար ռեկորդային գումար՝ 60 մլն եվրո, հոլանդացի մարզչին խնդրել է վաճառել իր տրանսֆերը: Նրա ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, որը պատրաստ է դի Մարիայի համար վճարել 42,5 մլն ֆունտ ստեռլինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ