Կակա. «Հավատում եմ, որ կլուծենք խնդիրները»
«Օռլանդոյի» կիսապաշտպան Կակային անհանգստացնում է բրազիլական ֆուտբոլի զարգացման ընթացքը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է մտածել ապագայի մասին: Բրազիլիայի հավաքականն Ամերիկայի 2015 թ. գավաթի խաղարկությունում հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Պարագվայի ընտրանուն:
«Մեր հավաքականի ֆուտբոլիստները հանդես են գալիս Եվրոպայում,- Կակայի խոսքերը մեջբերել է «Globo Esporte»-ն:- Սակայն ես անհանգստանում եմ բրազիլական ֆուտբոլի համար: Մենք հիմա մտածում մենք բացառապես մոտ ապագայի մասին: Առավելագույնը՝ հաջորդ ամսվա մասին: Դա փոխել է պետք: Մյուս երկրներն առաջ են գնում՝ օգտագործելով նոր գաղափարներ ու նոր մեթոդներ: Հիմա Բրազիլիայի համար նոր շրջան է սկսվում: Դունգան հիանալի է կատարում իր աշխատանքը: Բայց անհրաժեշտ է խորհել ապագայի մասին: Մենք որոշակի խնդիրներ ունենք, սակայն ես հավատում եմ, որ կարող ենք լուծել դրանք և պատրաստ լինել աշխարհի 2018 թ. առաջնությանը»: